Jump to content

Հովհաննես Հովսեփի Մադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Մադոյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Հովսեփի Մադոյան
Ծնվել էսխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում)[1]
Գուգարք, Հայաստան[1]
Մահացել էմարտի 21, 1996(1996-03-21) (75 տարեկան)
Գուգարք, Լոռու մարզ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունանասնաբույծ և դասախոս
Հաստատություն(ներ)Հայաստանի գյուղատնտեսության նախարարություն[1] և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1]
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1942)[1]
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1974)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հովհաննես Հովսեփի Մադոյան (սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում)[1], Գուգարք, Հայաստան[1] - մարտի 21, 1996(1996-03-21), Գուգարք, Լոռու մարզ, Հայաստան), հայ խորհրդային անասնաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1974)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1942)։ 1962-1972 թվականին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, միաժամանակ հայկական անասնաբուծության և անասնաբուժության ԴՀԻ-ում բաժնի վարիչ։ 1972-1977 թվականներին՝ Երևանի անսնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ռեկտոր։

Մադոյանի գիտահետազոտական աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների անպտղության դեմ պայքարի միջոցների մշակման, կերի մեջ էստրոգենների առկայության, վերարտադրության պրոցեսում դրանց նշանակության հարցերին։

Մադոյանն առաջարկել է սենյակի ջերմաստիճանում (18-20°) խոյի սերմի պահպանման նոր եղանակ, որը լայնորեն կիրառվում է ՀԽՍՀ տնտեսություններում։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

  • Կաթի և կաթնամթերքների արտադրության հաշվառումը և վերահսկողությունը։ Մադոյան Հովհաննես Հովսեփ, Երևան, «Հայաստան», 1971։
  • Թռչնաբուծություն /Птицеводство: Կարապետյան Սահակ Կարապետի, Մադոյան Հովհաննես Հովսեփի, Գյուղատնտեսական գիտության և կադրերի պատրաստման գլխավոր վարչություն, ՀՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրություն, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1969[2]։
  • Գյուղատնտեսական կենդանիների անպտղության վերացման ուղիները։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Երևա, «Հայաստան», 1966[3]։
  • Անասնաբուծական մթերքների արտադրությունն ավելացնելու ռեզերվները։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Երևան, Հայպետհրատ, 1963[4]։
  • Կաթի և կաթնամթերքների հաշվառումը։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Գյուղմինիստրության գիտության գլխավոր վարչություն ՀԽՍՌ։ Երկրորդ վերամշակված և լրացված հրատարակություն, Երևան, Հայպետհրատ, 1960։
  • Շահումյանի անվան կոլտնտեսության անասնաբույծների նվաճումները։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Մկրտչյան Ստեփան Ավետիսի, Գյուղատնտեսության մինիստրության գյուղտնտեսական գիտության գլխավոր վարչություն ՀԽՍՌ, Երևան, Ա. հ., 1960:
  • Կաթի յուղայնության բարձրացման մասին։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, ՀԽՍՌ Գյուղատնտեսության մինիստրություն, Երևան, Ա. հ., 1958[5]:
  • Անասնաբուծական ֆերմայի վարիչի տեղեկագիր։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Երևան, Հայպետհրատ, 1957[6]։
  • 1956 թվականի ռեսպուբլիկական գյուղատնտեսական ցուցահանդեսը։ Մադոյան Հովհաննես, Գյուղատնտեսության մինիստրություն ՀՍՍՌ Գիտության գլխավոր վարչություն, Երևան, Ա. հ., 1956:
  • Յուրաքանչյուր կովից 4000 կգ. կաթի ստացման համար։ Մադոյան Հովհաննես Հովսեփ, ՀԽՍՌ Գյուղատնտեսության մինիստրության գիտության գլխավոր վարչություն, Երևան, Ա. հ., 1956:
  • Ծրագիր «Անասնաբուծություն» դասընթացի։ Գյուղատնտեսական տեխնիկումների պտղաբանջարաբուծության մասնագետների համար։ Մադոյան Հովհաննես Հովսեփի,
  • Գյուղատնտեսության մինիստրություն ՍՍՌՄ Կադրերի պատրաստման վարչություն, Երևան, ՀԽՍՌ Գյուղատնտեսության մինիստրության հրատարակչություն, 1955։
  • Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի թեկնածուները։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Կարակոզով Գ., ՀԽՍՌ Գյուղատնտեսության մինիստրության գիտության բաժին, Երևան, Ա. հ., 1955:
  • Կաթի և կաթնամթերքների հաշվառումը։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Երևան, Հայպետհրատ, 1955։
  • Կաթի ստացումը և նախնական մշակումը կոլտնտեսություններում։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Գաբրիելյան Թ, Գյուղատնտեսության մինիստրության գյուղատնտեսական պրոպագանդայի և գիտության գլխավոր վարչություն Հայկական ՍՍՌ, Երևան, Ա. հ., 1954:
  • Խոշոր եղջերավոր անասունների մատղաշների ամառային պահվածքը։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, ՀԽՍՌ գյուղատնտեսության և մթերումների մինիստրության գյուղատնտեսական պրոպագանդայի և գիտա-հետազոտական հիմնարկների գլխավոր վարչություն, Երևան, Ա. հ., 1953:
  • Ծրագիր անասնաբուծության հիմունքների գծով։ Զոոտեխմինիմում։ Առանց արտադրությունից կտրվելու եռամյա ագրոզոոտեխնիկական դասընթացներում կոլտնտեսականների և սովխոզների բանվորների ուսուցման առաջին տարի։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, Գյուղատնտեսության և մթերումների մինիստրություն ՍՍՌՄ Գյուղատնտեսական պրոպագանդայի և գիտա-հետազոտական հիմնարկների գլխավոր վարչություն, Երևան, Ա. հ., 1953[7]:
  • Օրինակելի ծրագիր խոզաբուծության գծով գյուղատնտեսության 2-րդ կարգի վարպետների պատրաստման։ Առանց արտադրությունից կտրվելու ագրոզոոտեխնիկական եռամյա դասընթացներում կոլտնտեսային մասսայական կադրերի ուսուցման 2-րդ տարի։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, 1920-1996 [թարգմ.] | Գյուղատնտեսության մինիստրություն ՀԽՍՌ. Գյուղատնտեսական պրոպագանդայի վարչություն, Երևան, Հայպոլիգրաֆհրատի № 2, 1952:
  • Օրինակելի ծրագիր առանց արտադրությունից կտրելու զոոտեխնիկական եռամյա դասընթացներում կոլխոզային մասսայական կադրերի պատրաստման (Ձիաբուծության գծով 2-րդ կարգի վարպետ պատրաստելու ուսուցման երկրորդ տարի)։ Մադոյան Հովհաննես Հովսեփի, 1920-1996 [թարգմ.] | Գյուղատնտեսության մինիստրություն ԽՍՌՄ. Գյուղատնտեսական պրոպագանդայի գլխավոր վարչություն, Երևան, Ա. հ., 1951:
  • Օրինակելի ծրագիր առանց արտադրությունից կտրելու եռամյա զոոտեխնիկական դասընթացներում կոլտնտեսային մասսայական կադրերի պատրաստման։ Ուսուցման երկրորդ տարի։ Թռչնաբուծության գծով 2-րդ կարգի վարպետների պատրաստումը, Մադոյան Հովհաննես Հովսեփի, 1920-1996 [թարգմ.] | Գյուղատնտեսության մինիստրություն ԽՍՌՄ. Գյուղատնտեսական պրոպագանդայի գլխավոր վարչություն, Երևան, Ա. հ., 1951:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Կարապետյան, Սահակ Կարապետի (1969). Մադոյան, Հովհաննես Հովսեփի (ed.). Թռչնաբուծություն =: Птицеводство. Գյուղատնտեսական գիտության և կադրերի պատրաստման գլխավոր վարչություն, ՀՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրություն. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն.
  3. Մադոյան, Հովհաննես Հովսեփի (1966). Գյուղատնտեսական կենդանիների անպտղության վերացման ուղիները. Երևան: Հայաստան.
  4. Մադոյան, Հովհաննես Հովսեփի (1963). Անասնաբուծական մթերքների արտադրությունն ավելացնելու ռեզերվները. Երևան: Հայպետհրատ.
  5. Մադոյան, Հովհաննես Հովսեփի (1958). Կաթի յուղայնության բարձրացման մասին. ՀՍՍՌ Գյուղատնտեսության մինիստրություն. Երևան: Ա. հ.
  6. Մադոյան, Հովհաննես Հովսեփի, ed. (1957). Անասնաբուծական ֆերմայի վարիչի տեղեկագիր. Երևան: Հայպետհրատ.
  7. Գյուղատնտեսության և մթերումների մինիստրություն ՍՍՌՄ, ed. (1953). Ծրագիր անասնաբուծության հիմունքների գծով։ Զոոտեխմինիմում։ Առանց արտադրությունից կտրվելու եռամյա ագրոզոոտեխնիկական դասընթացներում կոլտնտեսականների և սովխոզների բանվորների ուսուցման առաջին տարի. Translated by Մադոյան, Հովհաննես Հովսեփի. Երևան: Ա.հ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Հովսեփի Մադոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 127